Արտաքին 5 տարի առաջ - 11:10 04-10-2021

J&J-ի պատվաստանյութի կյանքի համար վտանգավոր նոր կողմնակի ազդեցություն են հայտնաբերել

Johnson & Johnson ընկերության COVID-19-ի դեմ մեկ բաղադրիչով պատվաստանյութը կարող է արյան մակարդման հետ կապված վտանգավոր վիճակ առաջացնել, գրում է Daily mail-ը:

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) հայտարարել է, որ արյան մակարդելիության նոր, հնարավոր է՝ կյանքին սպառնացող վիճակը, որը հայտնի է որպես երակային թրոմբոէմբոլիա (ԵԹԷ), պիտակի վրա նշված կլինի որպես J&J-ի մեկ բաղադրիչով պատվաստանյութի կողմնակի ազդեցություն: Այս վիճակը զարգանում է թրոմբոցիտոպենիայի ֆոնին (արյան մեջ թրոմբոցիտների անբավարարություն):

ԵԹԷ-ն սովորաբար սկսվում է ոտքի, ձեռքի կամ աճուկի երակում արյան մակարդուկի առաջացմամբ, որն այնուհետև տեղափոխվում է թոքեր և արգելափակում արյան մատակարարումը: Եթե խոսքը պատվաստանյութի օգտագործման մասին չէ, ապա ԵԹԷ-ն առավել հաճախ առաջանում է վնասվածքների կամ անկողնային հիվանդի անշարժ լինելու դեպքում:

ԵՄ վերահսկիչ մարմինը հայտարարել է, որ J&J-ի դեղամիջոցով պատվաստելիս արյան մակարդուկների մեծ մասը ձևավորվել է գլխուղեղում և որովայնում, ինչպես որ AstraZeneca-ի Vaxzevria պատվաստանյութի դեպքում:

«Արյան մակարդուկների և թրոմբոցիտների ցածր մակարդակի համադրության հավաստի բացատրությունը իմունային պատասխանն է, որը հանգեցնում է նման վիճակի, որը երբեմն նկատվում է հեպարին ստացող հիվանդների մոտ»,- ասվում է EMA-ի հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում