Ներքին 5 տարի առաջ - 17:22 02-10-2021

Իմ արդար դատելու կարողության մեջ ես ինձ 4 բալ կնշանակեի. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր արդար դատելու ունակությունը 5 բալանոց համակարգով գնահատում է 4 միավոր։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 2-ինլրագրողների հետ զրույցում ասել է Կարեն Անդրեասյանը։

Լրագրողը հետաքրքրվել էր, թե «ի՞նչ գնահատական կտաք Ձեր արդար դատելու ունակությանը` հաշվի առնելով, որ Դուք նաև Մարդու իրավունքների պաշտպան եք աշխատել»։

«Ես կարծում` 5 չկա։ Ոչ ոք իդեալական չէ, և բոլորս էլ ունենք որոշակի սուբյեկտիվ դրսևորումներ։ Բայց ես ինձ 4 բալ կնշանակեի իմ արդար դատելու կարողության մեջ», – պատասխանեց Կարեն Անդրեասյանը։

Արդարադատության նախարարը փոխնախարար Սուրեն Գրիգորյանի հետ միասին մասնակցում էր ՀՀ նոտարական պալատի անդամների արտահերթ ժողովին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը