Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:03 02-10-2021

«Ժողովուրդ». Ինչ աշխատուժ է ժամանել Իրանից և ինչպես է հաջողվել ապահովել իրանցիների մուտքն Արցախ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանն ասում է, որ Արցախում ընթացող շինարարական աշխատանքներին մասնակցում են թե՛ Հայաստանից ժամանած, թե՛ Արցախի քաղաքացիները։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հանգամանքին, որ Արցախում շինաշխատանքներ իրականցանելու համար նաեւ Իրանից է աշխատուժ ժամանել՝ նշում է. «Չեմ կարող ասել, թե կոնկերտ ինչ աշխատուժ է եղել, բայց գիտեմ, որ արտասահմանյան մասնագետներ են գալիս, իրենց հետ տարբեր սարքավորումներ են բերում»։
Մեր դիտարկմանը, թե նրանք ոչ թե սարքավորումներ են բերել, այլ ուղղակի շինարարական աշխատանք անելու համար են եկել, Ղազարյանն արձագանքեց, որ իսկապես չի տիրապետում, թե Իրանից եկած քաղաքացիները կոնկրետ ինչ աշխատանք են անում։ «Կարող եմ ասել միայն, որ շուկայում մեծ պահանջարկ կա` շինարարության տարբեր բնագավառների հետ կապված: Գուցե նեղ մասնագետներ են նրանք, կամ շինանյութ են տեղափոխել Արցախ: Փաստն այն է, որ Արցախում այս պահին մեծ թափով շինարարություն է ընթանում, ու մեծ թվով մասնագետների պահանջարկ կա»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Արցախ մուտք գործելն այժմ խիստ բարդացել է, ու սփյուռքի մեր հայրենակիցները նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո հիմնականում չեն կարողանում հայկական երկրորդ պետություն այցելել, հետեւաբար ինչպես է հաջողվել ապահովել իրանցիների մուտքն Արցախ, մեր զրուցակիցն այսպես է պատասխանում. «Արցախ մուտք գործելու ռեժիմն, այո, որոշակի փոփոխության է ենթարկվել հասկանալի պատճառներով: Անվտանգային հարցեր կան, ու պետք է խուսափենք հնարավոր սադրանքներից: Չի բացառվում, որ մեր թշնամիները՝ իմանան` արտասահմանյան այցելուներ են Արցախ մեկնողները, ու փորձեն ինչ-որ խնդիրներ ստեղծել։ Դրա համար ստիպված ենք այս բարդ ռեժիմին համապատասխան գործել:
Օտարերկրյա քաղաքացիների այցի դեպքում միշտ էլ կա խնդիրը, իսկ կոնկրետ իրանցիների դեպքում, ըստ երեւույթին, ներկայացվել է այցելության կոնկրետ նպատակը, այսինքն` համաձայնություն է եղել կոնկերտ օղակների հետ»։

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին