Ներքին 5 տարի առաջ - 22:21 30-09-2021

Ինչու «գունագեղ տոնակատարությունը» գայթակղեց Գևորգ Հակոբյանին

Սեպտեմբերի 21-ի հսկայական ֆինանսական միջոցներ կլանած «գունագեղ տոնակատարությունը» ոչ միայն խայտառակություն է, այլև կայացած փաստ: Փաստ է նաև այն, որ շատերը հրաժարվեցին մաս կազմել տիրամեծարության այդ շոուին, ու հրապարակային պարսավանքի ենթարկեցին այդ օրը իշխանության ներկայացուցիչներին հաճոյացած իրենց գործընկերներին:

Օրինակ` ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ հեգնանքով համերգի մասնակիցներին մաղթելով լավ ժամանց: Համերգի մասնակիցներին չներեց թառահար Միքայել Ոսկանյանը: «Սեպտեմբերի 21-ի բեմը հայտարարում եմ ամոթի և գունագեղ անինքնասիրության բեմ»,- ասել էր նա:

Անգամ ժամանակին Նիկոլ Փաշինյանի «արևով երդվող» պրոդյուսեր Նիկա Բաբայանը չդիմացավ: «Երբ համազգային սգո մեկ տարին չլրացած կազմակերպվում է նման ցուցամոլ շռայլություն, սա պարզապես անբարոյականություն է»,- գրել էր նա ֆեյսբուքի իր էջում նաև սպառնացել, որ «երկրի ազգադավ կառավարիչներին հաճոյացած «մտավորականների» ձեռքը չի սեղմելու:

Սակայն եղան արտիստներ, որոնց ոչինչ հետ չի պահում՝ կանգնել օրվա իշխանությունների կողքին: Ցավոք, նրանց թվում է նաև օպերային ճանաչված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, մարդ, որը զարդարում է աշխարհի լավագույն բեմերը և աշխատանք կորցնելու խնդիր չունի: Նա գուցե իր արածը արդարացնի պետականամետության իմիտացիայով, հատկապես, որ այդպիսի հարուստ փորձ ունի: Օրինակ՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ նա արդարացնում էր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ օպերային թատրոնում սաունա հիմնելը, ասում էր, որ աշխարհի շատ թատրոններ լավագույն հարմարություններ են ստեղծում VIP հյուրերի համար, և դրանում որևէ վատ բան չկա, իսկ օպերային արտիստն արժանի է հաճելիի և օգտակարի ներդաշնակությանը: Սեպտեմբերի 21-ին, ի տարբերություն իր շատ գործընկերների, Գևորգ Հակոբյանն իր երգչուհի տիկնոջ հետ շոյեց Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների եսը: Ասում են՝ նրանց այս քայլը առանձնապես ոգևորությամբ չի ընդունվել օպերայում: Բայց Գևորգ Հակոբյանը նման բաների հանդեպ լուրջ իմունիտետ ունի, հավանաբար մտածում է, որ «Игра стоит свеч»: Իսկ ժամանակին նա սիրով լուսանկարվում էր բարձրաստիճան նախկինների ու նրանց կանանց հետ: Հեղափոխությունից առաջ վերջին նկարը Ռիտա Սարգսյանի հետ էր:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում