Ներքին 5 տարի առաջ - 16:31 29-09-2021

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նախատեսված է 2022-ի փետրվարի 1-ից․ Գարեգին Բաղրամյան

ՀՀ-ում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նախատեսված է 2022 թվականի փետրվարի 1-ից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների ետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ դեռևս 2019 թվականից մեկնարկել է էլեկտրաէներգետիկական համակարգի շուկայի ազատականացման ծավալուն գործընթացը։

«Նախագիծը նախատեսում է էներգետիկայի մասին օրենքի և ենթաօրենսդրական ակտերի փոփոխություններ։ ԱՄՆ ՄԶԳ-ն դրամաշնորհային միջոցներով իրականացրել է էլեկտրաէներգիայի առևտրի իրականացման համար նախատեսված էլեկտրոնային հարթակի ծրագրի պատվերը և շուրջ 3 տարի է, ինչ մշակվում է այդ ծրագիրը։ Ենթաօրենսդրական ակտերում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել՝ նոր ինստիտուտներ են ներմուծվել։ Դրանք հնարավորություն են ունենալու էլեկտրաէներգիայի արտահանում և ներկրում իրականացնել ու մեծածախ շուկայում զբաղվել էլեկտրաէներգիայի առևտրով»,- նշեց Բաղրամյանը։

Խոսելով էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման մասին՝ ՀԾԿՀ նախագահն ասաց, որ այն հաջորդ տարվա փետրվարի 1-ից է նախատեսված, սակայն դեռ հստակ չի կարող ասել, թե այս փուլում ինչ էժան կայաններից հնարավոր կլինի ազատ շուկայում վաճառելու։

«Արդյունքը կլինի այն ժամանակ, երբ թեստավորման փուլ կանցնի ծրագիրը։ Ազատականացումը մենք իրականացնելու ենք քայլ առ քայլ և ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող կայաններին թույլ չենք տա մեծ քանակով մտնել ազատ շուկա։ Այնտեղ նրանք հնարավորություն կունենան ավելի թանկ վաճառել, ինչն էլ ազդեցություն կունենա սպառողների վրա»,- ասաց Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ ենթաօրենսդրական բազան, երբ նույնական և համապատասխան կլինի ԵՄ դիրեկտիվներին, հնարավորություն կստեղծի բավականին խթանել միջպետական առևտուրը Վրաստանի հետ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան