Ներքին 4 տարի առաջ - 20:57 25-09-2021

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու քրգործերով 84 մեղադրյալ կա

Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ հենց ռազմական գործողությունների ընթացքում կամ հրադադարի հաստատումից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Արցախից Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 191 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ հոդվածների տարբեր մասերի և դրանց համակցությունների հատկանիշներով:

Քրեական գործերի նյութերով փաստվում է, որ պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար նախատեսված զենք- ռազմամթերքը ձեռք է բերվել հիմնականում Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից: Դրանք պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում՝ առանձին դեպքերում հանցավոր այդ գործողությունները կատարվել են խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ:

Պատերազմի ընթացքում և դրանից անմիջապես հետո Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից կատարված զննություններով, իսկ զգալի դեպքերում՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, հրազեններ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, հակատանկային նռնականետեր, փամփուշտներ, պայթուցիչներ, նռնակներ, բազմաթիվ այլ առարկաներ:

Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցների, այդ թվում՝ նաև բացատրական աշխատանքների արդյունքում զգալի դեպքերում քաղաքացիներն ինքնակամ հանձնել են իրենց հետ ռազմական գործողությունների գոտուց բերած զենք զինամթերքը:

Առանձին գործեր միացվել են, նախաքննության փուլում է 82 քրեական գործ, որոնցով շարունակվում են անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, ՀՀ տեղափոխման հանգամանքները պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակն ամբողջացնելու, ինչպես նաև՝ հնարավոր ապօրինի ձեռք բերված այլ զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով:

Պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, ՀՀ փոխադրման դեպքերի առթիվ քննված և քննվող քրեական գործերով ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների տարբեր մասերով մեղադրանք է առաջադրվել 84 անձի, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված բնույթի 25 քրեական գործ՝ 28 անձի վերաբերյալ, որոնցից 6-ով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը:

Դատարանում շարունկվում է 19 անձի վերաբերյալ 18 քրեական գործի քննությունը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur