Ավելին 4 տարի առաջ - 19:27 25-09-2021

Բժիշկ Կոմարովսկին կլինիկական մահ է տարել

Ուկրաինացի հայտնի բժիշկ Եվգենի Կոմարովսկին կլինիկական մահ է տարել: Դեպքը պատահել է նրա հետ աշխատանքային ժամին՝ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին փորձագետը պատմել է Зірковий шлях հաղորդման ժամանակ:

Անդրադառնալով քննադատությանը՝ Կոմարովսկին նշել է, որ ամենևին չի վախենում դրանից և հիշել է մի պատմություն, որը պատահել էր անձամբ իր հետ: Նրա խոսքով՝ ինքը կլինիկական մահ է ստացել վերակենդանացման բաժանմունքում էլեկտրահարման պատճառով:

«Ես անցել եմ դրա միջով, Աստված բոլորիդ հեռու պահի: Ես մի քանի անգամ կանգնել եմ կյանքի և մահվան եզրին, ենթարկվել եմ կլինիկական մահվան: Ես և կինս, հավանաբար, 15 տարվա համատեղ կյանքի ընթացքում չէինք կարողանում միասին արձակուրդ վերցնել: Դրա համար մի ամիսը ես էի երեխաների հետ գնում հանգստի, հաջորդին՝ նա», - ընդգծել է Կոմարովսկին:

Նրան «սպանել» էր վերակենդանացման բաժանմունքում գտնվող քվարցային էլեկտրական լամպը: Ինչպես հայտնել է բժիշկը, սարքը փչացել է: Միեւնույն ժամանակ, սարքն էլեկտրականության աղբյուրից անջատելու փոխարեն, նա վերցրել է այն իր ձեռքերում եւ ընկել է: Լամպը ընկել է Կոմարովսկու վրա և դուրս եկել վարդակից:

Սակայն բժիշկները ճիշտ ժամանակին այնտեղ են եղել եւ նրան վերակենդանացրել են:

Բացի այդ, Կոմարովսկու խոսքով, իր կինն ուսումնասիրում էր էլեկտրական հարվածից մահվան նշանները: Տեսնելով ամուսնու պարանոցին «անհասկանալի կայծակատիպ նշանները» և ածխացած մատը՝ հասկացել է, որ նա հոսանքահարումից կլինիկական մահ է ապրել:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից