Ներքին 5 տարի առաջ - 12:20 20-09-2021

Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է՝ Մանե Գեւորգյանի մեկնաբանությամբ. Գեղամ Մանուկյան

Էրդողանի աղմկահարույց հայտարարությունից հետո մեկօրյա քար լռություն պահելուց հետո վերջապես առաջին պաշտոնական մեկնաբանությունն է հնչել Հայաստանի կառավարությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Նախ, Փաշինյանի խոսնակի շուրթերով գավառական դիվանագետի մակարդակում գործող Փաշինյանը չի հերքում, որ նման աառաջարկ Թուրքիայի նախագահին նա վրաց գործընկերոջ միջոցով արել է։ Մանե Գեւորգյան՝ «Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը»։

2. Անուղղակի Փաշինյանն ընդունում է Էրդողանի նախապայմանը՝ հարաբերությունների հաստատում միջանցքների տրամադրման դիմաց։ ՀԱՏՈՒԿ շեշտեմ՝ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻ։ Քանզի Էրդողանն իր ասուլիսում հենց հոգնակի է գործածել միջանցք ձեւակեպումը։ Էրդողան՝ «Այսպիսով, ես հույս ունեմ, որ այդ միջանցքները բացելով Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը կհաղթահարվի»:

Էրդողանի նախապայմանը Փաշինյանը գլխիկոր ընդունել է Մանե Գեւորգյանի մեկնաբանությամբ։

Մանե Գեւորգյան՝ «Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում»: Ու ոչ մի բառ Փաշինյանի խոսնակի կողմից, թե նախապայմաններով չպետք է խոսել։

3. Վերջապես, խոսնակի այսօրվա մեկնաբանությունում ամենավտանգավոր թեզ մասին։ Արտահայտություն, որը զգուշացնում է՝ Փաշինյանը շարունակելու է իր զիջողական, դավաճանական ընթացքը եւ երկիրը տանում է արդեն նոր կապիտուլացիայի, այս անգամ՝ արեւմտյան սահմաններով։ Մանե Գեւորգյանն ասել է՝ «Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք եւ արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»: Ինչու՞ են պետք ամուր նյարդեր, որ ազգային նվաստացմանը դիմանա՞նք։

Հիշենք, 2005-ին Էրդողանն էր նամակով խնդրանք փոխանցում Հայաստանին, հիմա արդեն Փաշինյանն է ուրիշների միջոցով, ԳԱՂՏՆԻ մուրում Էրդողանից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում