Արտաքին 5 տարի առաջ - 12:19 18-09-2021

Դամասկոսը հոսանքազրկվել է գազատարի վրա իրականացված դիվերսիայի պատճառով

Սիրիայի էներգետիկայի նախարար Հասան Զեմելը հայտարարել է, որ Դամասկոսում էլեկտրաէներգիայի անջատումը պայմանավորված է մայրաքաղաքից հարավ գտնվող գազատարի վրա իրականացված դիվերսիայով: Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը:

Գերատեսչության ղեկավարը նշել է, որ գազատարի վրա հարձակումը ազդել է Դեյր-Ալի էլեկտրակայանի աշխատանքի վրա, որը գտնվում է համանուն շրջանում:

Զեմելը նշել է, որ Դամասկոսում էլեկտրաէներգիան կվերականգնվի մեկ ժամվա ընթացքում, իսկ մնացած շրջաններում՝ աստիճանաբար, երբ էլեկտրակայանը կվերադառնա աշխատանքային վիճակի:

Ավելի վաղ Սիրիայի նավթի և հանքային պաշարների նախարարության ղեկավար Ալի Հանիմը հայտարարել էր, որ Դամասկոսի շրջանում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչական հարձակման հետևանքով:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան