Ներքին 5 տարի առաջ - 11:47 16-09-2021

Ամանորի ու Սուրբ ծննդյան ոչ աշխատանքյաին օրերը կկրճատվեն

Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով նախատեսում է կրճատել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների պատվին սահմանավող ոչ աշխատանքային օրերի քանակը։ Ըստ այդմ՝ Ամանորին ոչ աշխատանքային օր կլինի ընդամենը դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ, այսինքն՝ երկու օր, Սուրբ Ծննդյան տոնը նշելու համար ոչ աշխատանքյաին է հայտարարվելու միայն հունվարի 6-ը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավոր­ված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմա­րությամբ: Հիշեցնենք, որ նախկինում դժգոհությւոններ էին լինում, թե ինչպես կարելի է նման շռայլություն թույլ տալ և մեկ շաբաթ շարունակ տանը նստել ու չաշխատել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում