Ներքին 5 տարի առաջ - 22:11 14-09-2021

Հովտաշատ գյուղի «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի․ նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:25-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հովտաշատ գյուղ, որտեղ «Զինավան 5» տարածքում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ, 44-ամյա Մակիչ Ի.-ն է, ում կախված դին հայտնաբերվել է տնակի խորդանոցի տանիքի գերանից մետաղե ճոպանով կախված վիճակում:

Քանի որ պարզվել է, որ Մակիչ Ի.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, ահազանգով ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը