Ներքին 5 տարի առաջ - 11:37 14-09-2021

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը նոր ղեկավար ու քարտուղար ունի

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավագանու ննիստի ժամանակ նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նաև տեղեկացրեց, որ համաձայն ԿԸՀ-ի օգոստոսի 16-ի համապատասխան արձանագրության՝ «Իմ քայլը» խմբակցության ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի մանդատը տրվել է Արտաշես Ջավադյանին: Սակայն վերջինս ևս իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել, հետևաբար մանդատը բաժին է ընկել «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Տիգրան Խաչատրյանին:

Բացի դրանից՝ ավագանին քվեարկեց և որոշեց, որ ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11.00-ին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում