Մամուլ 5 տարի առաջ - 08:56 09-09-2021

Մուրադովը 2 ԲՏՌ է ուղարկել և հրահանգել ոչնչացնել ադրբեջանական տեխնիկան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների եւ ադրբեջանցիների հարաբերությունները գնալով սրվում են։ Վերջին շրջանում ադրբեջանցիներն ամենօրյա ռեժիմով սադրանքների են գնում՝ Շուշիի հատվածում ճանապարհն են փակում, խախտում են հրադադարի ռեժիմը՝ անկանոն կրակ բացելով, երբեմն նաեւ Ստեփանակերտի ուղղությամբ։

Արցախի աղբյուրների փոխանցմամբ, ադրբեջանական կողմը պլանավորված է սադրում՝ փորձելով ցույց տալ, որ դրության տերն իրենք են, խաղաղապահները ժամանակավոր են եւ խաղաղություն չեն հաստատում։ Մեր աղբյուրի կարծիքով՝ նրանց առջեւ կանաչ լույս են վառում Արցախի եւ ՀՀ իշխանությունները, որոնք չեն արձագանքում այդ սադրանքներին, հաղորդագրություններ չեն տարածում հրադադարի ռեժիմը խախտելու մասին, նոտաներ չեն հղում, միջադեպերի վրա չեն հրավիրում միջազգային հանրության ուշադրությունը։

Վերջերս էլ Շուշի տանող ճանապարհի սկզբում ադրբեջանցիները տեխնիկա են կենտրոնացրել՝ իբրեւ թե ճանապարհն են սարքում։ Մի քանի ժամ փակված է եղել Ստեփանակերտ տանող ճանապարհը, լուրը հասել է խաղաղապահներին։ Ռուստամ Մուրադովը կապ է հաստատել ադրբեջանցի պարետի հետ, ով պատասխանել է, թե՝ լավ ենք անում, մեր ճանապարհը չէ՞, ինչ կուզենք, կանենք։ Մուրադովը 2 ԲՏՌ է ուղարկել «դեպքի վայր» եւ հրահանգել ադրբեջանական տեխնիկան ոչնչացնել։ Այդպես էլ արել են՝ ճանապարհը փակած տրակտորը հրել-գցել են ձորը։ Հիշեցնենք, որ Մուրադովի ծառայության ժամկետը լրացել է, նրան, մեր տեղեկություններով, կփոխարինի գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը>:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում