Ներքին 5 տարի առաջ - 19:59 08-09-2021

Այսուհետ ՀայՓոստում գումարի ընդունումը և վճարումը կարելի է իրականացնել չորս փոխարժեքներից ցանկացածով

Այսուհետ հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել բոլոր փոստային բաժանմունքների միջև:

Դրա համար ՀայՓոստը գործարկել է ներհանրապետական դրամական փոխանցումների նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս ընդունումը և վճարումը կատարել չորս փոխարժեքով՝ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով: Այս համակարգով ՀայՓոստի հաճախորդները կարող են փոխանցումը անմիջապես ստանալ փոստային ցանկացած բաժանմունքից:

«ՀայՓոստը մշտապես զարգացնում է իր բիզնես ուղղությունները՝ առաջարկելով նորարար ու առաջադեմ լուծումներ հատկապես մարզերի բնակիչների համար: Ներհանրապետական փոստային դրամական փոխանցումների այս նոր համակարգով մեր հաճախորդին առաջարկում ենք լավագույն ծառայություն, ապահովում ենք արագություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով միաժամանակ չորս փոխարժեքով կատարել փոխանցում և անմիջապես ստանալ գրեթե 850 բաժանմունքում»,- ինչպես հայտնում են ՀայՓոստ ՓԲԸ-ից, նշել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Փոխանցումը համակարգում պահպանվում է 30 օր: Ժամկետը լրանալու, ստացողի չներկայանալու կամ փոխանցումից հրաժարվելու դեպքում դրամական փոխանցումը հետ է վերադարձվում՝ բացառությամբ միջնորդավճարի:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»