Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 10:54 04-09-2021

Սեպտեմբերի 4-ն ԱԻ նախարարության աշխատողի օրն է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻ նախարարության աշխատողի օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 4-ն ԱԻ նախարարության աշխատողի օրն է։ Մոտ 30 տարվա պատմություն ունեցող ամենամարդասիրական այս կառույցում այսօր աշխատում են 4000-ից ավելի փրկարար ծառայողներ և քաղաքացիական աշխատակիցներ։ Նրանց հերոսական, անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մենք այսօր ունենք ազգաբնակչության վստահությունը վայելող և միջազգային մասնագիտական հանրության կողմից ընդունված, կայացած կառույց։

911-ն իրավամբ դարձել է փրկության հեռախոսահամար, և դրա վառ ապացույցն այն է, որ մեկ տարվա ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սպասարկվել է 1,5 մլն հեռախոսազանգ, ինչը նշանակում է, որ մեր երկրի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին դիմել է ԱԻՆ։ Սա արդյունքն է սեփական կյանքը վտանգելով կյանքեր փրկելու պատրաստակամության և շուրջօրյա նվիրված աշխատանքի։

Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատակից, շնորհավոր տոնդ։
Խաղաղություն մեր երկրին, երջանկություն ձեր ընտանիքներն և հաջողություններ ձեզ»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։