Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:06 03-09-2021

Հայաստանում կփորձարկեն ԱԹՍ-ների առաջին ուսումնական զինափորձարանը

Հայաստանում անօդաչու սարքերի համար առաջին ուսումնական զինափորձարանն արդեն գրեթե պատրաստ է և կփորձարկվի սեպտեմբերի 18-ին: Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի տնօրեն Սուրեն Վարդանյանը, մրցույթին կմասնակցի դպրոցական 16 թիմ՝ 75 մասնակցով, 10 չափահաս սիրողական թիմ՝ 39 մասնակցով և երեք պրոֆեսիոնալ թիմ՝ 15 մասնակցով (էլեկտրոնիկայի արտադրության տեղական ընկերություններից):

Վանաձոր քաղաքից ոչ հեռու՝ Լեռնապատ գյուղում ստեղծված զինափորձարանը բաղկացած է թռիչքուղուց և արհեստանոցից։ Այնտեղ մեքենաները պատրաստվելու են թռիչքի և անհրաժեշտության դեպքում վերանորոգվելու են դրանից հետո:

Մրցույթը կազմակերպվել է ResponDrone ծրագրով, որը ֆինանսավորում են Եվրամիությունը և Հարավային Կորեայի կառավարությունը: Դրա նպատակն է օգնել ԱԻՆ-ի կարիքներին ծառայող անօդաչուների ստեղծմանը։ Այդ պատճառով առաջադրանքները մոդելավորելու են արտակարգ իրավիճակները. անօդաչուները պետք է ճանաչեն օբյեկտներն ու արձանագրեն դրանց գտնվելու վայրը, օգնության փաթեթներ նետեն, ինչպես նաև գրանցեն հրդեհների վայրերը և դրանց վրա ջուր լցնեն: Դրա համար առանձնացվելու են համեմատաբար փոքր տեղամասեր(մոտավորապես 50x50 սմ), բայց դրանք կթաքցնեն լեռնային կամ անտառապատ տարածքում, ուստի փնտրելը դժվար կլինի (պետք է ճանաչել ծխի քուլաներից):

Կառուցվել է 80 մետր երկարությամբ թռիչքուղի, այժմ այն երկարացնում են` հասցնելով 100 մետրի։ Դա թույլ կտա ավելի հեշտ գործարկել ոչ միայն ուղղաթիռային (կոպտերային), այլև ինքնաթիռային տիպի, այդ թվում՝ խոշոր անօդաչու թռչող սարքեր: Երկու սիրողական թիմեր արդեն փորձնական թռիչքներ են անցկացրել զինափորձարանում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։