Մամուլ 5 տարի առաջ - 08:59 03-09-2021

Դատախազի անարդյունավետ քննարկումները. ավելի շատ PR է անում, քան թե գործ. Ժողովուրդ

«ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի շատ գովազդ է անում, քան իրականում աշխատում: Օրինակ՝ սեպտեմբերի 2-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առարկա է դարձել նաև 2020թ.-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական և այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։

Ընդ որում, սա այդ պաշտոնյաների 2-րդ հանդիպումն է պատերազմից հետո: Ստացվում է՝ 44-օրյա պատերազմից ինը ամիս անց գլխավոր դատախազը դեռ միայն քննարկում է գերիների հարցը, այլ ոչ թե կոնկրետ գործ անում: Եվ այսպիսի իրավիճակ է՝ ոչ միայն գերիների վերադարձի հարցի հետ կապված: Թավշյա հեղափոխությունից հետո՝ այս տարիների ընթացքում, Արթուր Դավթյանն ավելի շատ հայտարարություններ է արել, քան թե իրականում գործել: Խոսում էր Մարտի 1-ի դեպքերի բացահայտման մասին, բայց մինչև հիմա չեն պարզվել, թե ովքեր են սպանել 10-ը անմեղ զոհերին Երևանի կենտրոնում, հետախուզման մեջ են գտնվում բազմաթիվ նախկին պաշտոնյաներ, որոնք այս ընթացքում ակտիվ հարցազրույցներ են տալիս, ազատ շրջում են այլ երկրներում, բայց նրանց այդպես էլ չեն կարողանում գտնել և արտահանձնել Հայաստան:

Դատախազը խոսում է ապօրինությունների, կոռուպցիայի բացահայտման մասին, բայց ոչ մի կոռումպացված նախկին չինովնիկ ճաղերի հետևում չէ: Ստացվում է՝ դատախազը միայն հայտարարություններ անելուց է ակտիվ, իսկ աշխատանքի արդյունավետությունը զրոյական է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը