Արտաքին 5 տարի առաջ - 15:18 02-09-2021

Զելենսկին ժամանել է Կալիֆոռնիա. նա հանդիպելու է Կուկի և Մասկի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Կալիֆոռնիա, որտեղ հանդիպելու է SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի և Apple-ի ղեկավար Թիմ Կուկի հետ: Այս մասին հաղորդվում է պետության ղեկավարի գրասենյակի Telegram-ալիքում:

Նշվում է, որ ի պատիվ պետության ղեկավարի այցի՝ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքը, նահանգի ​​իշխանությունների նախաձեռնությամբ, լուսավորվել է Ուկրաինայի դրոշի գույներով: Գրասենյակն ընդգծել է, որ սա Ուկրաինայի նախագահի առաջին այցն է Կալիֆոռնիա՝ երկրի անկախության ամբողջ պատմության ընթացքում:

Այսօր՝ սեպտեմբերի 2 -ին, Զելենսկին առցանց ձևաչափով ելույթ կունենա Ստենֆորդի համալսարանում և կհանդիպի Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի հետ:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը