Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:35 02-09-2021

Արսենյանի որդուն կրկին 20 հազար դրամ է պետք եղել

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համանուն որդու՝ Գուրգեն Արսենյանի դեմ հայց է ներկայացրել «Այ Դի» բանկը։ Ըստ դատական միասնական տեղեկատվական համակարգի տվյալների՝ Գուրգեն Արսենյան կրտսերը էլեկտրոնային եղանակով բանկից վարկ է վերցրել 20 հազար դրամի չափով, 3 ամիս մարման ժամկետով, և 21.70 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Արսենյանի որդին խախտել է պայմանագրով ստանձնած պարտավորությունները, ինչի արդյունքում 25.05.2021թ. դրությամբ կատարման ենթակա պարտավորությունը կազմում է 22.718,10 ՀՀ դրամ, որից 20.000 ՀՀ դրամ՝ որպես վարկի մնացորդ, 1.093,90 ՀՀ դրամը՝ որպես հաշվեգրված տոկոս, 1.624,90 ՀՀ դրամը՝ որպես տույժ:

Բանկը միջոցներ է ձեռնարկել վեճն արտադատական կարգով լուծելու համար, մասնավորապես` բանկի աշխատակիցները վարել են բանավոր բանակցություններ, սակայն ապարդյուն։ Հետաքրքիր է, որ 20 հազար դրամի հետ կապված մի քրեական գործ էլ կա՝ Գուրգեն Արսենյան կրտսերի մասնակցությամբ։

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «2020 թ. սեպտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գ. Արսենյանի տան խոհարարուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 09:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր 38-րդ փողոցում գտնվող առանձնատան խոհանոց է մտել տանտիրոջ՝ Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Արսենյանը, մոտեցել իրեն և որպես զենք հանդիսացող խոհանոցային 2 դանակներով՝ իր կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջել ու ստացել է 20.000 դրամ»:

Ի դեպ, Գուրգեն Արսենյանը, որի որդին անընդհատ 20 հազար դրամի կարիք է ունենում, խորհրդարանի ամենահարուստ պատգամավորներից մեկն է։

Ըստ հայտարարագրի՝ նրա ունեցվածքը կազմում է 26 մլն 520 հազար դոլար, 11 մլն 702 հազար դրամ, 140 հազար 200 եվրո։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար