Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:08 01-09-2021

Կութ գյուղի հարակից տարածքում հրդեհաշիջումը շարունակվում է

Շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները Գեղարքունիքի Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, կեսօրից բռնկված հրդեհի վայրում աշխատում է 16 փրկարար ծառայող: Հրշեջներին օգնում է նաև տվյալ խոտհարքի սեփականատերը:

Ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա: Հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով: Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա խոտածածկույթ։ Որոշ հատվածներում իրականացվել է հրդեհի տարածման կանխում, և հնարավոր է եղել փրկել ինչպես մեծ քանակությամբ խոտի հակ, այնպես էլ հնձած ու դեռևս չհավաքած խոտ: Սահմանված է հերթապահություն:

Սեպտեմբերի 1-ի ժամը 00:46-ի դրությամբ, Կութ գյուղի հարակից տարածքում առկա հրդեհի երկու օջախները ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից մարվել էին․ տարածքում հերթապահել էին համայնքապետարանի աշխատակիցները։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար