Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 22:27 30-08-2021

ԱԻՆ-ը պատրաստվում է տարվա ամենամեծ վարժանքին

Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանն օգոստոսի 30-ին՝ ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության ժամանակ, ներկայացրել է համակարգի կողմից կատարված աշխատանքները. անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով օգոստոսի 6-ից ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհները կանխելու նպատակով ՓԾ ստորաբաժանումների կողմից բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ։ ԱԻՆ-ը համագործակցում է մարզպետարանների և համայնքապետարանների հետ՝ ոռոգման համակարգերի խնդրի կարգավորման, դեպի բուսածածկ և անտառածածկ տարածքներ տանող ճանապարհների անցանելիության ապահովման ուղղությամբ։ Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է նաև «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով արտապլանային վարժանքներին, որոնք իրականացվել են հանրապետության 21 համայնքներում: Օգոստոսին անցկացվել են 3 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ 1 համակայանային հակավթարային և հակահրդեհային վարժանք, ինչպես նաև տարբեր թեմաներով 3 դասընթաց։ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 շտաբային ուսումնավարժություն, 1 ցուցադրական և 12 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել նաև ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ԱԻ նախարարը հանձնարարել է շարունակել ուժեղացված ծառայությունը, որպեսզի հնարավոր հրդեհների դեպքում արագ արձագանքումը չուշանա՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Նախարարը նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին հորդորել է վարժանքներն անցկացնել իրականին մոտ սցենարներով, պարբերաբար փոխել խնդիրները, ստուգել անձնակազմի պատրաստվածությունը:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 3-ին Լուսակերտում ԱԻՆ-ն այս տարվա ամենամեծ վարժանքն է անցկացնելու, ներգրավված են փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Նախարար Անդրանիկ Փիլոյանը գլխավոր փորձից հետո առանձնացրել և հանձնարարել է շտկել վարժանքի որոշակի դետալներ:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։