Ներքին 5 տարի առաջ - 14:31 27-08-2021

ՊՆ-ն պատրաստ է իր սպառազինության մեջ ներգրավել տեղական արտադրության ԱԹՍ-ներ. ԲՏԱ նախարար

«Ես արդեն եղել եմ մի քանի տնտեսվարողների մոտ, կարող եմ ասել, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են այն բոլոր արտադրողների մոտ, որոնք ԱԹՍ-ներով են զբաղված: Մենք իրենց հետ շատ սերտ ենք համագործակցում»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Նա նշեց, որ իր տեղեկություններով Պաշտպանության նախարարությունը պատրաստ է իր սպառազինության մեջ ներգրավել տեղական արտադրության ԱԹՍ-ներ:

«Մի քանի ընկերություններ կան, որոնք գործնական փուլ են մտել: Այստեղ մի խնդիր կա, որը երկարաժամկետ պայմանավորվածությունների խնդիր է: Այդ կազմակերպությունները պետք է պայմանագրային պարտավորությունների կատարման տակ մտնեն, որպեսզի ենթադրենք առաջիկա 2-3 տարիների ընթացքում կարողանան որոշակի քանակությամբ ԱԹՍ-ներ մատակարարել: Իրենք ունեն գաղափար, գաղափարը զարգացնում են, հետագա համագործակցությունն արդեն կապված է պետության հետ, հանձինս՝ ԲՏԱ-ի և ՊՆ-ի»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով սահմնազատման հետ կապված հարցերին, Վահագն Խաչատուրյանն նշեց, որ գնալու են սահմանազատման, և խաղաղության օրակարգը չի նշանակում տարածքների զիջում:

«Այո մենք գնալու ենք սահմնազատման, այո մենք մեր տարածքները չենք զիջելու: Որ խնդիրները վիրճելի են, դրանք պետք է լուծվեն եռակողմ բանակցությունների արդյունքում: Ոչ ոք չի խոսում ՀՀ-ի տարածքնեչի զիջման մասին, կլինի Սև լիճ, կլինեն վարձունքներ 12 ամսվա ձյունով ծածկված, թե կլինեն հարթավայրեր: Ես ձեզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության 29.8 հազար քառակուսի կմ տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու, սա կառավարության դիրքորոշումն է, կառավարության ծրագրի մեջ գրված է »,-հավելեց նախարարը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Ձեզ գուցե հետաքրքրի