Ներքին 5 տարի առաջ - 21:17 12-08-2021

ԱԺ բոլոր հանձնաժողովների նախագահների թեկնածուներն ընտրվել են

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկման ավարտից հետո կազմակերպվել է հանձնաժողովների նախագահների քվեարկությունը։ Այն ամփոփելու համար պատգամավորները այսօր ևս աշխատանքային օրվա ավարտից հետո ևս մեկ նիստ են գումարել։

Հաշվիչ հանձնախմբի նախագահը ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որի՝ առաջադրված բոլոր թեկնածուներն ընտրվել են։

Հիշեցնենք՝ 8-րդ գումարման խորհրդարանը ունենալու է 12 մշտական հանձնաժողով, 9-ը ղեկավարելու է իշխող խմբակցության ներկայացուցիչը, 3-ը՝ ընդդիմության։ Ձևավորվել է նաև ԱԺ խորհուրդը։

Այսպիսով, առաջին նստաշրջանի օրակարգում մնացել է միայն կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Իսկ դրան պատգամավորները կանդրադառնան կառավարության կողմից ծրագիրը ԱԺ ներկայացնելուց հետո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում