Ներքին 5 տարի առաջ - 23:52 09-08-2021

Լրատվամիջոցներից տեղեկանում եմ իշխող աղանդի պատգամավորների մտքի գոհարներին․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սկզբունքորեն չեմ հետևում «նորընտիր» ԱԺ նիստերին, սակայն լրատվամիջոցներից տեղեկանում եմ իշխող աղանդի պատգամավորների մտքի գոհարներին։

Այսօր նրանք հերթական անգամ չքմեղացել են, թե Արցախի անկումը ոչ թե իրենց, այլ «նախկինների» մեղքն է, որ Հայաստանը կապիտուլյացիայի չի ենթարկվել, որ նախկինում զինվորները սոված են եղել և այլ տխմարաբանություններ։

Այն, որ այդ մարդիկ որևէ սկզբունք, արժեհամակարգ, հայրենիքի զգացողություն չունեն պարզ է։

Բայց այսօր արդեն նրանք լիիրավ իրավունք են վաստակել` լինելու ավելի ինքնավստահ և ցինիկ։ Խայտառակ պարտությունից, ողջ Հայաստանն ու հայ ժողովրդին նվաստացնելուց հետո, նրանք կարողացան իրենց օրակարգը թելադրել բոլորին՝ ընդդիմությանը, հասարակությանը, ժողովրդին և «հաղթեցին» ընտրություններ կոչված ֆարսով։

Այո՛, մի փնովեք նրանց և մի փնտրեք մեղավորներ՝ ԿԸՀ, ՍԴ, Ոստիկանություն, Դատախազություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատարաններ։ Եկեք խոստովանենք, որ խայտառակ պարտությունից հետո, Հայաստանում չձևավորվեց Արցախի կորստով իրոք հուզված, վճռական գործիչների համախմբում, ովքեր վստահ եմ, կարող էին հեռացնել ապիկար իշխանությանը։ Այնպես որ, պարոնայք ընդդիմադիրներ հասնում է։ Հասնում է բոլորիս․․․»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը