Ներքին 5 տարի առաջ - 11:54 09-08-2021

Պետք է տարբերակենք բոյկոտը նիստին չհաճախելու պրակտիկայից. Վլադիմիր Վարդանյան

Ներառականությանն ու հանձնաժողովային կարգապահությանը պետք է լուրջ ուշադրություն դարձնել. հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վլադիմիր Վարդանյանը:

«Հանձնաժողովը ծանրաբեռնված է և ծանրաբեռնվածության պարագայում չափազանց կարևոր է առաջին նիստերին մասնակցությունը: Այս հարցում մենք որոշակի հետագա կանոնակարգումների կարիք կունենանք, որովհետև ի վերջո անտրամաբանական է, երբ ծանրաբեռնված հանձնաժողովի որոշ անդամներ պարզապես առավոտից երեկո աշխատում են, իսկ որոշ անդամներ հայտարարում են այն մասին, որ իրենք համաձայն չեն այս կամ այն հարցի հետ, և իրենք չեն մասնակցելու նիստերին: Ինձ համար՝ որպես սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ չափազանց կարևոր է բոյկոտի ինստիտուտը որպես ինստիտուտ, որը պաշտպանում է ընդդիմության իրավունքները, բայց մենք պետք է տարբերակենք բոյկոտը պարզապես նիստին չհաճախելու պրակտիկայից»,-ասաց Վարդանյանը:

Վարդանյանը նաև խոսեց հանձնաժողովի գործառույթների մասին:

«Չպետք է մոռանալ, որ օրենքներ մենք ընդունում ենք ոչ թե այս Ազգային ժողովի, այսօր ապրող ՀՀ քաղաքացու համար, այլ ընդունում ենք օրենսդրական ակտեր ապագայի համար։ Քաղաքացին 5,10, 15 տարի հետո չի հարցնելու՝ խորհրդարանական մեծամասնությունը, թե՞ փոքրամասնությունն է առաջարկել այս կամ այն կարգավորումները։ Նա հետևելու է օրենքի որակին, գոհունակություն է արտահայտելու օրենսդրական կարգավորումների մակարդակից, և մենք պետք է շարժվենք այդ ուղղությամբ»,-ասաց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում