Ներքին 5 տարի առաջ - 19:24 07-08-2021

Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Չեմ պատվաստվել Covid-19-ի դեմ, և այդ առնչությամբ ուզում եմ կիսվել մտքերովս:

1. Պատվաստանյութի կազմում գտնվող յուրաքանչյուր բաղադրիչ ծառայում է որոշակի նպատակի, և յուրաքանչյուր բաղադրիչ փորձարկվում է արտադրության գործընթացում: Պատվաստանյութերի մեջ մտնում են մասնավորապես հետևյալ բաղադրիչները՝ հակագենը, կոնսերվանտները, կայունացուցիչները, մակերեսային ակտիվ նյութերը, լուծիչները և այլն:

2. Պատվաստանյութի բոլոր բաղադրիչները ստուգվում են անվտանգության տեսակետից: Պատվաստանյութի փորձարկումը որպես կանոն իրականացվում է 3 փուլով: Դրա համար պետք է բավարար ԺԱՄԱՆԱԿ: Տարբեր մասնագետներ փորձարկման ժամանակաշրջանը տարբեր են նշում, բայց չեմ լսել, որ մեկ տարվա ընթացքում կարելի է արդյունավետ և անվտանգ պատվաստանյութ ստանալ:

3. AstraZeneca-ի SARS-CoV-2 վարակի սիմպտոմատիկ ընթացքի դեմ պաշտպանության արդյունավետությունը, որը տրամադրվում է COVID-19 AZD1222-ի դեմ պատվաստանյութով, կազմում է 63,09%:

4. Արդյոք վստահ ենք, որ մեծ վնաս չենք ստանալու այս փուլում լրիվ ու բավարար փորձարկում չանցած պատվաստանյութերի կիրառման արդյունքում.

5. Արդյո՞ք այս փուլում պատվաստանյութ ստանալով, ինքներս չենք դառնում բժշկական փորձի օբյեկտ, իսկ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:

Այս մտքերն ինձ հուշում են, որ՝

պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը.

չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել»:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան