Ներքին 5 տարի առաջ - 23:19 06-08-2021

Երևանի և Ստեփանակերտի համագործակցության շրջանակում անցկացվել են մարզական խաղեր․ Երևանի քաղաքապետարան

Երևանում օգոստոսի 4-6-ն անցկացվեցին մարզական պատանեկան մրցաշարեր բասկետբոլ (աղջիկներ և տղաներ), վոլեյբոլ (աղջիկներ) և բռնցքամարտ (8 քաշային կարգերով) մարզաձևերից: Երևանի և Ստեփանակերտի մարզական համագործակցությունը սկիզբ է դրվել դեռևս 2014 թվականին, որից հետո յուրաքանչյուր տարի երկու մայրաքաղաքների մարզական համագործակցությունն իրականացվել է տարբեր մարզաձևերի մրցաշարերով։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:

Այս տարի առաջին անգամ երեք մարզաձևերից 4-ական թիմ իրականացրեց համատեղ մարզումներ՝ փորձի փոխանակման ու հետագա կապերը հաստատելու նպատակով: Անցկացվեցին ընկերական ստուգողական հանդիպումներ։ Բասկետբոլի տղաների մրցաշարն անցկացվեց «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում: Բասկետբոլի աղջիկների խաղերն անցկացվեցին օլիմպիական ավանի մարզադահլիճում: Բռնցքամարտի մենամարտերը կազմակերպվեցին Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի մարզադահլիճում: Վոլեյբոլի աղջիկների խաղերն անցկացվեցին նախկին «Հավաքականների կենտրոն»-ի մարզադահլիճում:

Միջոցառման նախավերջին օրը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները գավաթներով ու հուշադրոշներով պարգևատրեցին մասնակից բոլոր թիմերին:

Ստեփանակերտի մարզական պատվիրակության համար «Երևան սիթի տուր» ավտոբուսով կազմակերպվեց նաև շրջագայություն մայրաքաղաքում:

Միջոցառման բոլոր ծախսերը հոգացվել են Երևանի 2021թ. բյուջեով նախատեսված «Մարզական միջոցառումների կազմակերպում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ «Երևանի սպորտ կոմիտե» ՀՈԱԿ-ի և «Աուտսորս» ՍՊԸ համատեղ համագործակցությամբ:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի