Ներքին 5 տարի առաջ - 21:51 04-08-2021

Հունաստանը չի կիսում Ադրբեջանի տարածաշրջանային քաղաքականությունը․ Նիկոս Դենդիաս

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Հայ դատի հանձնախմբի նամակին առ այն, թե ինչու է Ադրբեջանում այդ երկրի դեսպանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այցելել օկուպացված Շուշի։

Նիկոս Դենդիասի պատասխան նամակում ասված է, որ Ադրբեջանում Հունաստանի դեսպանը Շուշի է այցելել Եվրամիության այլ երկրների դեսպանների հետ միասին տարածաշրջանում ԵՄ ընդհանուր քաղաքականության ներքո՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և արտգործնախարարությանը ճշգրիտ տեղեկություններ հայտնելու համար։

«Սակայն այդ այցը բնավ չի նշանակում, որ Հունաստանը կիսում է հրավիրող կողմի տարածաշրջանային քաղաքականությունը, ողջունում նրա գործողությունները, մասնակցում ինչ-որ տոնակատարությունների, կամ առավելևս մասնակից դառնում այդ քաղաքականությանը կամ գործողություններին»,- շեշտել է Հունաստանի արտաքին գործերի նախարարը։

Նա հավաստել է, որ Հունաստանը շարունակում է մնալ հայ ժողովրդի կողքին և սերտ համագործակցել նրա հետ։

«Հայաստանի համար դժոխային օրերին Հունաստանը կանգնեց Հայաստանի կողքին»,- հավելել է նախարարը։ Ի ապացույց իր խոսքերի՝ նա հիշեցրել է, որ Հայաստանի համար պատերազմի դժոխային օրերին այցելել է Երևան և իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին, ինչպես նաև մարդասիրական աջակցություն է ցուցաբերել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի