Ներքին 5 տարի առաջ - 23:37 03-08-2021

Տեղ համայնքում անցկացվել է անվտանգության հարցերով միչգերատեսչական խորհրդի նիստ

Սյունիքի մարզի Տեղ համայնքում անցկացվել է անվտանգության հարցերով միչգերատեսչական խորհրդի նիստ, որի ընթացքում անդրադարձ է եղել համայնքի խնդրահարույց հարցերին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հանգամանորեն ներկայացրել է բոլոր բնակավայրերի ջրամատակարարմանը, ջրահեռացմանն ու ոռոգմանն առնչվող առկա խնդիրները, իսկ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ կայացած նիստին մի շարք հարցեր լուծում են գտել։

Մոտ 85 մլն դրամով Խնածախի խմելու ջրագծի կառուցումից բացի ընթացք կտրվի նաև ներքին ցանցի բարեկարգմանը։ «Կարկաչուն» ծրագրի շնորհիվ ոռոգման ջուր կունենա մի քանի բնակավայր, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Քարաշեն և Արավուա բնակավայրերում կլուծվի խմելու ջրի ներքին ցանցի, դիտահորերի և ՕԿՋ-֊ների հարցը։

Տեղի համայնքապետարանի կողմից «Վեոլիա Ջուր» ընկերությանը շինթույլտվությունն արդեն տրված է։ Հրատապ ծրագրով կվերանորոգվի Տեղի և Կոռնիձորի ոռոգման ջրի ներքին ցանցը։ Վաղատուրի դպրոցի սանհանգույցի բարեկարգման աշխատանքներն էլ կմեկնարկեն մոտ օրերս։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան

Ձեզ գուցե հետաքրքրի