Ներքին 5 տարի առաջ - 12:38 03-08-2021

«Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթն անընդունելի է. Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։

Հարցը վերաբերում էր ԱԳ նախարարության հայտարարություններից մեկի մեջ «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին, որը Թովմասյանը անընդունելի է համարում․ «Եղե՞լ է ներքին քննարկում այդ եզրույթի մասով, իշխանությունը ներողություն խնդրելո՞ւ է»։

Պատասխանելով հարցին՝ Ռուբինյանը նշեց, որ ԱԳ հայտարարությունը վերաբերում էր Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղ այլևս գոյություն չունի։

«ԱԳՆ հայտարարության մեջ չի օգտագործվում «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթ այն առումով, որ դա ԱԳ նախարարության օգտագործած եզրույթը չէ։ Հայտարարության մեջ հղում արվում նրան, որ Ալիևը ինքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրություն դնելով ֆիքսել է, որ կա Լեռնային Ղարաբաղ։ Սա է ամբողջ եղելությունը»,-նշեց Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան