Ներքին 5 տարի առաջ - 13:48 02-08-2021

Ավինյանը որոշել է փոփոխություններ անել իր աշխատակազմում. նա 5 հոգու ազատել է պաշտոններից

ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մի շարք որոշումներ է ստորագրել, որոնք հրապարակվել են e-gov.am կայքում։

Վահան Հունանյանն ու Սոնա Թևանյանը ազատվել են փոխվարչապետի խորհրդականների պաշտոնից։

Բագրատ Բադալյանն ազատվել է Ավինյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից, Գևորգ Սահակյանը՝ օգնականի պաշտոնից։

Լուսինե Դայանն էլ ազատվել է ռեֆերենտի պաշտոնից։

Վահան Հունանյանը, որը Ավինյանի խորհրդական էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, տեղափոխվելու է ԱԳՆ և խոսնակ է նշանակվելու։

Նշենք, որ Սոնա Թևանյանը 2021թ. մայիսին էր փոխվարչապետի խորհրդական նշանակվել, Բագրատ Բադալյանը Ավինյանի գրասենյակի ղեկավար էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին, Գևորգ Սահակյանն օգնական էր նշանակվել 2020թ. փետրվարին, իսկ Լուսինե Դայանը ռեֆերենտ էր նշանակվել այս տարվա մարտին։


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան