Ներքին 5 տարի առաջ - 13:39 31-07-2021

Հայտնաբերել են 25-ամյա երիտասարդին կրակած անձին

Հուլիսի 30-ին՝ ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած վերք, օտար մարմին» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա տղամարդ։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը գազային կամ օդաճնշիչ զենքից կրակել է 25-ամյա երիտասարդի մեջքին՝ պատճառելով մարմնական վնասածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 12.40-ին 37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ օդաճնշիչ հրացանից կրակել է երիտասարդի թիկունքին։ Տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք «HATSAN 90» գրառմամբ օդաճնշիչ հրացանը՝ երեք գնդակներով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է քննություն։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան