Արտաքին 5 տարի առաջ - 10:13 30-07-2021

Պեկինում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել 179 օրվա ընթացքում

Չինաստանի մայրաքաղաքում COVID-19-ի առաջին դեպքերն են գրանցվել գրեթե վեց ամսվա ընթացքում, հայտնում է CNN-ը:

Պեկինում գրանցված դեպքերից մեկը վերաբերում է մի զույգի, որը վերջերս քաղաք է եկել Հունան նահանգից, որտեղ սկսվել է վիրուսի նոր բռնկում: Թեև կորոնավիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է չինական Ուհան քաղաքում 2019 թ. վերջին և արագ տարածվել աշխարհով մեկ, երկիրը կարողացել է հաջողությամբ զսպել դրա տարածումը: 2020 թ. մարտից ի վեր նոր դեպքերի վերաբերյալ պաշտոնական տվյալները ցածր են, իսկ Չինաստանի որոշ հատվածներում դեպքերի աճն արագորեն զսպվում է սահմանափակող միջոցներով:

Ներկայիս բռնկումը կապված է COVID-19-ի առավել վարակիչ տարբերակի՝ «դելտա» շտամի հետ, որը սկսվել է Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանկինի օդանավակայանում, որտեղ ապրում է ավելի քան 9.3 միլիոն մարդ: Այդտեղից, ըստ Global Times-ի, վիրուսն արդեն տարածվել է հինգ այլ նահանգներում:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը