Մամուլ 5 տարի առաջ - 09:48 29-07-2021

Գագիկ Ծառուկյանը լուրջ «ռակիրովկաներ» է իրականացնում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային լուրջ «ռակիրովկաներ» է իրականացնում «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Երեկ երեկոյան տեղեկացանք, որ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը, ով «Կենտրոնում» համակարգում էր լուրերի բլոկը, հրաժեշտ է տվել կոլեկտիվին եւ իրերը հավաքել։ Նրա հետ դիմում է գրել եւ հեռացել երկարամյա աշխատակից Վարդուհի Մելտոնյանը, ով մտերիմ էր Տոնոյանի հետ։ Նոր պատասխանատուներ են հայտնվել հեռուստաընկերությունում, որոնք կոորդինացնելու են ողջ աշխատանքը, սակայն աշխատակազմը դեռ չի ծանոթացել նոր ղեկավարության հետ։

Աշխատակիցներից մեկն ասաց, որ նորեկներն ամուսիններ են, բայց նրանց դեռ չեն հասցրել ճանաչել, անգամ անունները լավ չգիտեն։ Խոսակցություններ կան, որ հաջորդ հեռացողը լինելու է ՀԸ տնօրեն Սերգեյ Ադումյանը, ով մեր զրույցում չհաստատեց տեղեկությունը։ Իսկ փոփոխությունների մասով ասաց, որ ավելի ուշ կխոսի․ «Հիմա ժողովի եմ»։ Իվետա Տոնոյանն էլ չպատասխանեց մեր զանգերին։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Ծառուկյանը նույնպես ցանկանում է վաճառել «Կենտրոնը»։ Նրան համոզել են, որ հեռուստատեսություն ունենալու պարագայում խորհրդարան չանցնել՝ նշանակում է, որ այդ հեռուստաընկերությունը վատ է կատարել իր գործը, ուստի պետք է ազատվել կա՛մ հեռուստաընկերության աշխատողներից, կա՛մ հեռուստաընկերությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում