Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 23:24 27-07-2021

Բելառուսում դատարանը «ծայրահեղական» է ճանաչել Belsat հեռուստաալիքը

Բելառուսում դատարանը ծայրահեղական է ճանաչել լեհական Belsat հեռուստաալիքի բոլոր տեղեկատվական ռեսուրսները: Այս մասին երեքշաբթի՝ հուլիսի 27-ին, Telegram ալիքում հայտարարել է Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:

«Դրա պատճառը Գոմելի շրջանում ՆԳՆ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչություն աուդիտի նյութերն էին», - գրել է Չեմոդանովան:

Նա նաև նշել է, որ ծայրահեղական աղբյուրներից տեղեկատվության տարածումը (վերահրապարակումը) ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի կամ կալանքի տեսքով:

Այս պահին Բելառուսում ծայրահեղական են ճանաչվել տելեգրամյան ավելի քան 60 ալիքներ: Belsat հեռուստաընկերության երկու ներկայացուցիչներ՝ Եկատերինա Բախվալովան (Անդրեևա) և Դարիա Չուլցովան դատապարտվել են երկու տարվա ազատազրկման՝ հասարակական կարգը կոպտորեն խախտող գործողություններ կազմակերպելու և պատրաստելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Բելառուսում լրագրողների խուզարկություններ ու ձերբակալություններ էին տեղի ունեցել: Դրանք վերաբերում են տասնյակ լրագրողների և նրանց հարազատներին: Նախորդ օրը հաղորդվում էր, որ ձերբակալվելուց հետո հինգը ազատ են արձակվել:

Ձեզ գուցե հետաքրքրի