Արտաքին 5 տարի առաջ - 10:53 27-07-2021

Հայիթիի նախագահը կարող էր սպանվել Չինաստանի հետ բանակցությունների պատճառով. Զախարովա

Հայիթիի նախագահ Ժովենել Մոեզի սպանությունը կարող է կապված լինել Չինաստանի հետ պատվաստանյութի մատակարարման շուրջ և Թայվանը ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ նախագահի բանակցությունների հետ: Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հնարավոր է, որ ամերիկացիները տեղեկացել են Պեկինի և Պորտ-օ-Պրենսի շփումների մասին, որը պատվաստանյութերի խիստ կարիք ունի... Մինչ Հայիթի բնակիչները մահանում էին կորոնավիրուսից, նախագահ Ժովենել Մոեզն աչքի առաջ ուներ հարևան Դոմինիկյան Հանրապետության օրինակը, որը վերջերս ճանաչել էր ՉԺՀ-ն և խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Թայվանի հետ՝ արդյունքում օգնություն ստանալով կորոնավիրուսի դեմ պայքարում»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում ԱՄՆ-ն քննադատել է Չինաստանին Հայիթիի վրա ենթադրյալ ճնշման համար: Կասկածելի փաստ է նաև այն, որ նախագահի սպանության մեջ կասկածվողներից ոմանք հանցագործությունից հետո փախել են Թայվանի դեսպանատան տարածք:

Բացի այս ամենից՝ նախագահի մարդասպանները եկել են Կոլումբիայից, որը տարածաշրջանում Միացյալ Նահանգների երկարամյա ռազմական ու քաղաքական դաշնակիցն է: Ավիատոմսերը գնվել են Ֆլորիդայում տեղակայված CTU Security անվտանգության ընկերության վարկային քարտի միջոցով. ավելի վաղ Վենեսուելայի իշխանությունները հաղորդել են նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի մեջ նշված կազմակերպության ներգրավվածության մասին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան