Արտաքին 5 տարի առաջ - 19:53 07-07-2021

Համացանցում Հայիթիի նախագահի սպանության վայրից տեսանյութ է հայտնվել

Twitter-ում հայտնվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոյզի սպանության տեսանյութը: Տեսանյութն իր էջում հրապարակել է Մադամ Բուքման անունով օգտատերը:

Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են գնդացիրներով զինված մարդիկ շրջում, ապա լսվում են կրակոցների ձայներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 7-ի գիշերը նախագահը գնդակահարվել է անհայտ անձանց կողմից, որոնք սողոսկել են նրա մասնավոր նստավայրը: Մոիզեի մահացու վերքի մասին տեղեկությունը հաստատել է երկրի վարչապետ Կլոդ Ժոզեֆը:

Նա շեշտել է, որ իշխանությունները դատապարտում են այս «բարբարոսական և անմարդկային հանցագործությունը» և հավաստիացրել, որ երկրում իրավիճակը գտնվում է ազգային ոստիկանության և ռազմական ուժերի վերահսկողության ներքո: Նախագահի կինը նույնպես գնդակահարվել է:

Հարձակվողները դեռ չեն հայտնաբերվել, բայց իշխանությունների հայտարարության մեջ ասվում է, որ հանցագործները խոսել են իսպաներեն: Հաիթիի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և հաիթերենի կրեոլերենը:

Մահացած քաղաքական գործիչը 53 տարեկան էր: Նա պաշտոնը ստանձնել է որպես Հայիթիի նախագահ 2017-ին: 2018-ի աշնանը նրա դեմ մահափորձ էր կատարվել:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը