Ներքին 5 տարի առաջ - 19:11 26-07-2021

Քննարկվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը․ Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստը կուսակցության գրասենյակում, որից հետո Նիկոլ Փաշինյանը հեռացավ գրասենյակից, իսկ Ալեն Սիմոնյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ քննարկվել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը:

Սիմոնյանն ասաց, որ այդ հանձնաժողովում ներառված են լինելու այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են Փաշինյանի հետ հետընտրական հանդիպումներին:

Ժամկետների մասին Ալեն Սիմոնյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ օգոստոսի 2-ին՝ առաջին նիստի ժամանակ, կձևավորվի Ազգային ժողովը և հետո արդեն կզբաղվեն դրանով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում