Արտաքին 5 տարի առաջ - 09:05 23-07-2021

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմը երկարաձգվել է մինչև տարեվերջ

Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսային համավարակի պատճառով երկարաձգել է արտակարգ ռեժիմը մինչև 2021 թ. ավարտը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցային:

«Նախ՝ մենք երկարացնում ենք արտակարգ իրավիճակի ռեժիմը մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը»,- ասել է Սպերանցան հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին կառավարության հրամանագրի հրապարակումից հետո:

Այս հրամանագրի շրջանակում ներդրվում է Covid վկայագրերի համակարգը՝ ռեստորաններ, բարեր և հասարակական սննդի այլ փակ հաստատություններ, ինչպես նաև թանգարաններ, կինոթատրոններ, մարզադահլիճներ, լողավազաններ ու մշակութային այլ վայրեր այցելելու համար:

Իտալիայում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր արտակարգ իրավիճակների ռեժիմը չորրորդ անգամ է երկարացվում, այն առաջին անգամ ներդրվել է 2020 թ. հունվարի 31-ին:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան