Ներքին 5 տարի առաջ - 22:24 15-07-2021

Ապրիլ-մայիս ամիսներին Ռուսաստանից Հայաստան փոխանցումներն աճել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրությունը վկայում է, որ 2021 թվականի հունվար-մայիսին Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների դրամական փոխանցումները աճել են։ Նշված ժամանակահատվածում փոխանցումները կազմել են գրեթե 290 մլն դոլար, մինչդեռ 2020-ի հունվար-մայիսին 243 մլն դոլար ցուցանիշ էր գրանցվել:

Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում (հունվար-մարտ) դրամական փոխանցումները կրճատվել են մոտ 6%-ով (164-ից մոտ 154 մլն դոլար): Նմանատիպ վիճակագրություն է արձանագրել նաև Ռուսաստանի բանկը։ Ըստ այդ բանկի տվյալների՝ 2021 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել մոտ 151 մլն դոլար։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020-ի առաջին եռամսյակը հիմնականում նախաճգնաժամային էր, աշխատանքային միգրանտներն ընդհանուր առմամբ աշխատել և վճարվել են սովորական ռեժիմով: 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին` լոկդաունների սկսվելուց ի վեր, զգալիորեն տուժել են առևտրի, ծառայությունների և շինարարության ոլորտները, իսկ դրանց հետևանքով` նաև միգրանտների (ինչպես նաև Ռուսաստանում մշտապես բնակվող և ազգականներին գումար փոխանցող հայերի) եկամուտները:

Այժմ դրամական փոխանցումները վերականգնվում են, քանի որ սահմանները բացվել են, և սեզոնային աշխատողները կրկին մեկնում են Ռուսաստան։ 2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, Հայաստանի ԿԲ տվյալներով, Ռուսաստանից փոխանցումներն աճել են գրեթե 70 տոկոսով (78-ից մինչև 135 մլն դոլար):

Նշենք, որ Ռուսաստանի բանկի տվյալներով՝ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների հիմնական մասը բաժին է ընկնում ՌԴ ռեզիդենտներին (2021 թվականի առաջին եռամսյակում` գրեթե 80 տոկոս)։ Մոտ 10 տարի առաջ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների փոխանցումների հարաբերակցությունը գրեթե հավասար էր, բայց տարիների ընթացքում մշտապես աճել է ՌԴ ռեզիդենտների մասնաբաժինը: Ընդ որում` Ռուսաստան մեկնող սեզոնային աշխատողների մի մասը ՌԴ քաղաքացիություն և մշտական բնակություն են ձևակերպում (օրինակ ՝ մի քանի տարի աշխատելուց հետո), և, ըստ ռուսական վիճակագրության, արդեն ՌԴ ռեզիդենտներ են համարվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում