Արտաքին 5 տարի առաջ - 21:13 15-07-2021

Մերկելը հայտնել է Գերմանիայում ջրհեղեղի զոհերի մեծ թվի մասին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չնայած երկրում ջրհեղեղի զոհերի թվի մասին ստույգ տվյալներ չկան, այնուամենայնիվ, տարերային աղետի զոհեր շատ կան։ Այս մասին հաղորդում է N24 հեռուստաալիքը:

Նա տեղի ունեցածը անվանել է «աղետ»:

«Ես ցնցված եմ հեղեղված բնակավայրերից ստացված հաղորդագրություններից, որտեղ մարդիկ նստած են իրենց տների տանիքներին․ հուսով եմ, որ նրանք կփրկվեն: Ես ցավում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց կյանքը այս աղետի հետևանքով, մենք դեռ չգիտենք զոհերի թիվը, բայց նրանք շատ կլինեն», - ասել է Մերկելը:

Նա նշել է, որ գերմանական իշխանությունները, փրկարար ծառայությունները, զինվորականները և այլոք ամեն ինչ անելու են՝ անհայտ կորածներին գտնելու համար:

Քաղաքական գործիչը շեշտել է նաև, որ պետությունը «հնարավորության դեպքում օգնություն կտրամադրի», «բոլոր ուժերը» ուղղված կլինեն կյանքեր փրկելուն, սպառնալիքները կանխելուն և տառապանքները մեղմելուն:

Ջրհեղեղը տեղի է ունեցել Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա և Ռեյնլանդ-Պֆալցինա դաշնային նահանգներում: Ըստ Bild-ի՝ ջրհեղեղի արդյունքում 42 մարդ արդեն մահացել է, հաղորդվում է տասնյակ անհայտ կորածների մասին:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել հետևանքները վերացնելու և վնասները վերականգնելու հարցում:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում