Ներքին 5 տարի առաջ - 16:54 14-07-2021

Հայաստանի ուկրաինացումը բուռն ընթացքի մեջ է. Գաբրելյանով

Ռուսաստանահայ մեդիամագնատ, հրատարակիչ Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում գրել է. « Հայաստանի արտաքին քաղաքականության հակառուսական տրիադան մի քանի օրից գործի կանցնի. Արտաքին գործերի նախարար Արմեն Գրիգորյանը, որը հայտնի է ամբողջ Հայաստանում «Putin go home» կարգախոսով, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, որը Կիևում ոչ պաշտոնական երկխոսություն է վարում Հայաստանի և Թուրքիայի միջև, Լիլիթ Մակունցը, որն այս օրերին ստանձնելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պարտականությունները և առաջադրանք ունի ստեղծելու Հարավային Կովկասի նոր ճարտարապետությունը, այն է՝ 1 + 3՝ ԱՄՆ, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան գաղափարն ընդդեմ ռուսական 3 + 3 գաղափարին:

Հայաստանի ուկրաինացումը բուռն ընթացքի մեջ է»:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի