Մամուլ 5 տարի առաջ - 10:18 13-07-2021

Անիշխան Հայաստանն ու Ադրբեջանի նկրտումները․ Ժողովուրդ

«Մինչ հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված քառասունվեց դեսպաններ այցելել են Շուշի, Հայաստանում չկա Արտաքին գործերի նախարարություն, անգամ մամուլի խոսնակ, որ արձագանքի այդ իրադարձություններին։

Նկատենք, որ ամեն դեպքում Շուշի չեն այցելել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները, փոխարենը Շուշի այցելած դեսպանների թվում էին ՀԱՊԿ անդամ երեք պետությունների՝ Ղազախստանի, Տաջիկստանի և Բելառուսի դեսպանները, ինչպես նաև Ավստրիայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, իսկ այցը կրում էր ճանաչողական բնույթ։ Ուշագրավ է, որ Շուշի հրաժարվել էր այցելել նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ Ադրբեջանցիներին, սակայն, առավել զայրացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երեք դեսպանների մերժումը։

Ադրբեջանի նախկին արտգործնախարարն առաջարկել է պատժել այդ դիվանագետներին և նրանց չհրավիրել որևէ այլ միջոցառման, քանի դեռ նրանք չեն այցելել Շուշի։ Ավելին՝ նա առաջարկել է պաշտոնապես հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից ընդհանրապես: Այսինքն՝ այն երկրների դեսպանները, որոնք զլացել են կատարել ազերիների քմահաճույքները, այդ երկրում խոսում են նրանց պատժելու մասին: Իսկ Հայաստանում երկու օր է՝ փաստացի չկա ՀՀ արտաքին գործերի նախարարություն, չկա պաշտոնական բողոքի նոտա՝ արված Շուշի գնացած երկրների ներկայացուցիչներին: Ձկան նման լուռ է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ինչը խոսում է անիշխանության մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան