Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:18 12-07-2021

Դեսպանների այցելությունը Շուշի նշանակում է, որ միջազգային հանրության համար հարցն առնվազն Շուշիի մասով փակված է. քաղաքագետ

Դեսպանների այցելությունը Շուշի փաստում է այն տխուր իրողության մասին, որ, ըստ էության, միջազգային հանրությունն արձանագրում է, որ իր համար հարցն առնվազն Շուշիի մասով փակված է:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Վերջինս մեկնաբանեց նաև այցի վերաբերյալ հայկական կողմի պաշտոնական արձագանքի բացակայության փաստը:

«Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները Շուշիի կարգավիճակին վերաբերող հարց չեն բարձրացնում և նրան որևէ կարգավիճակ չեն տալիս,-փաստեց քաղաքագետը՝ բերելով վերջերս Ազգային ժողովում աջակցություն չունեցած բանաձևի օրինակը, որում Շուշին և ԼՂԻՄ-ի գրավյալ տարածքները դիտարկվում էին որպես օկուպացված տարածքներ:

«Հայկական կողմն ամբողջովին տուրք է տալիս այսպես կոչված «խաղաղության հարթակին», որտեղ առհասարակ խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին,-արձանագրեց քաղաքագետը,- այս պարագայում տրամաբանական է, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս տարբեր երկրների դեսպանների, արձանագրում են, որ իրենց համար, ինչպես ՀՀ իշխանությունների համար, Շուշիի կարգավիճակն այլևս գոյություն չունի»:

Անդրադառանալով այն փաստին, որ այցելությանը ներկա չէին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները, քաղաքագետը նշեց, որ այս քայլը պետք է դիտարկել Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Նշված երկրների դեսպաններն այցին չեն մասնակցել, քանի որ նրանք դեռևս միջազգային ֆորմատի՝ Մինսկի խմբի ներկայացուցիչներ են, որի նպատակը Ղարաբաղյան հարցի վերջնական կարգավորումն է»,-ասաց քաղաքագետը՝ արձանագրելով, որ նրանց ստորագրությունը ֆորմալ առումով կարգավորման ոչ մի փաստաթղթի տակ դեռևս չի դրվել:

Նրա խոսքով, պաշտոնական Երևանը պետք է ողջուներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի քայլը և մյուս դեսպաններին էլ ևս մեկ անգամ պետք է հիշեցներ, որ Լեռնային Ղարբաղի խնդիրը պաշտոնապես շարունակում է չլուծված մնալ, և այս համատեքստում նրանց այցելությունը չի նպաստում խնդրի վերջնական կարգավորմանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ կազմակերպվել էր դիվանագիտական կորպուսի այց Շուշի քաղաք, որին հրավիրվել էին 46 պետության դեսպաններ: Այցին մասնակցել են Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Կորեայի, Կատարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդեռլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Բելգիայի ,ԱՄԷ-ի, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի և ​​Վենեսուելայի դեսպանները:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին