Արտաքին 5 տարի առաջ - 16:18 11-07-2021

Զախարովան դատապարտել է Ռուսաստանի և Չինաստանի պատվաստանյութերի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի՝ Կլեմենտ Բոնայի հայտարարությանը, որն ափսոսանք է հայտնել Հունաստանում կորոնավիրուսի դեմ ռուսական և չինական պատվաստանյութերը ճանաչելու կապակցությամբ:

Ըստ Զախարովայի՝ Ֆրանսիայի դիվանագիտական ​​առաքելության կողմից նման անթույլատրելի հայտարարությունն առաջինը չէր: Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, խոսքը վերաբերում է ամբողջ երկրի քաղաքական դիրքորոշմանը։

«Մենք դատապարտում ենք Ֆրանսիային՝ նրա բարձրաստիճան ներկայացուցչի նման խտրական հայտարարությունների համար, որոնք վերակենդանացնում են նեոնացիստական ​​տարանջատման ոգին Եվրոպայում: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը վիրուսաբան չէ, որ այս թեմայով դասախոսություններ կարդա ինքնիշխան պետությունների առջև՝ բժշկությունը կապելով ազգության հետ», - Telegram-ի իր ալիքում գրել է ԱԳՆ խոսնակը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը շեշտել է, որ Ֆրանսիայի իրավասությունը չէ որոշել, թե որ պատվաստանյութերն են ընդունեկու այլ երկրները:

«Ակնհայտ է, որ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը վիրավորված է, քանի որ չի կարողացել սեփական պատվաստանյութը մշակել», - եզրափակել է Զախարովան:

Ինչպես ավելի վաղ Բոնն էր ասել, Ֆրանսիան «չի դատապարտում Հունաստանին», բայց նախընտրում է, որ Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված միայն չորս պատվաստանյութերը ճանաչվեն Եվրոպայում:

Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: COVID-19 պատվաստանյութը գրանցվել է 2020 թվականի օգոստոսի 11-ին:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում