Ներքին 5 տարի առաջ - 15:11 01-07-2021

Պետք է առավել ուշադիր լինել երեխաների նկատմամբ․ «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրենը՝ շոգի մասին

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր ջերմային ֆոնն ու ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունն ուղիղ համեմատական են քաղաքացիների ինքնազգացողության վատթարացմանը։ Թե՛ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, թե՛ բուժաշխատողները խորհուրդ են տալիս ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։ Նման ջերմաստիճանը բացասաբար է ազդում բոլորի վրա՝ անկախ տարիքից ու ֆիզիկական վիճակից։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները գրգռիչներ են տարատեսակ հիվանդությունների համար։

Մեզ հետ զրույցում «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ նման շոգ եղանակին յուրաքանչյուր ոք ինքը պիտի պաշտպանի իրեն։

«Արևահարվելուց խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և օգտագործել շատ հեղուկներ ջրազրկվելուց խուսափելու համար, տան պայմաններում օգտվել նաև սառը թրջոցներից»,- ասաց նա։

Այն հարթին, թե արդյոք կարելի է օգտագործել նաև հյութեր և գազավորված ջուր, պատասխանեց՝ այո․ «Ե՛վ սովորական ջուր, և՛ հյութեր, և՛ թան, որը մենք շատ սիրում ենք»։

Թ․ Ստեփանյանը նշեց, որ ուղիղ ճառագայթումը բացասաբար է ազդում առանց բացառության բոլորի վրա։ Նրա փոխանցմամբ՝ բնականաբար տարեց մարդիկ ավելի ծանր են տանում եղանակային փոփոխությունները, բայց յուրաքանչյուր ոք պետք է աշխատի հետևել սեփական առողջությանը։

«Այս խորհուրդները վերաբերվում են նաև երեխաներին։ Ծնողները պետք է առավել ուշադիր լինեն նրանց նկատմամբ»,- ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրենը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից