Արտաքին 5 տարի առաջ - 20:09 24-06-2021

Ինչո՞ւ չեք պահպանում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին․ Փայլանը՝ թուրք նախարարին

Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ աղտոտվել ներկանյութերով և վնասվել, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է գանձագողերի թիրախում հայտնված նշյալ եկեղեցու ավերման հարցը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ինչու՞ պաշտպանության տակ չեք առնում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:

2. Արդյո՞ք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ:

3. Ինչո՞ւ եք լռում, երբ քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգությունը հետապնդվում է գանձագողերի կողմից:

4. Ձեր նախարարության կողմից ինչու՞ չեն պահպանվում Կեսարիա նահանգում քրիստոնյաներին պատկանող պատմական կառույցները:

5. Կեսարիայում քրիստոնյաների կողմից կառուցված վանքերի, եկեղեցիների և մշակութային կառույցների գույքագրում կատարվե՞լ է:

6. Վերականգնելու՞ եք Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո