Ներքին 5 տարի առաջ - 19:43 24-06-2021

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները դադարեցրել են նստացույցը

Այսօր՝ ժամը 16։30-ին, ակցիան նախաձեռնող Տիգրան Ամբարդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նստացույցը դադարեցնում են, քանի որ կառավարությունից ներս են հրավիրել, ունեցել են հանդիպում, քննարկել են իրենց առաջարկած պայմանները։

Ըստ Տիգրան Ամբարդարյանի՝ պայմանների կետերից մեկով ստեղծվելու է ժամանակավոր հանձնաժողով, որն անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ։ Տիգրան Ամբարդարյանը նաև նշել է, որ եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ապա նստացույցը կվերսկսվի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների ծնողներն ու հարազատները Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց էին սկսել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում