Մամուլ 5 տարի առաջ - 08:56 24-06-2021

Ինչու է խմելու ջրի ճգնաժամ ստեղծվել․ Ժողովուրդ

«Հայաստանի մի քանի տարածքներում հունիսի 22-ին խմելու ջուր չլինելու խնդիրը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:

Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով է, որ ջրամատակարարումը դադարեցվել: ՀԷՑ-ն էլ իր հերթին պնդում է, որ մի քանի ենթակայաններում առաջացած լարման շեղումները չէին կարող ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովում սկսել են ուսումնասիրել, թե ինչու է խմելու ջրի ճգնաժամ ստեղծվել: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Աղինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր առավոտյան նախատեսում են հանդիպել երկու ընկերությունների գլխավոր ինժեներների, տեխնիկական տնօրենների հետ. «Մենք իրենց ժամանակ ենք տվել, որ իրենք բոլոր տեղերից հավաքեն ինֆորմացիան»:

Սերգեյ Աղինյանից հետաքրքրվեցինք՝ եթե պարզվի, որ ՀԷՑ-ն իսկապես մեղավոր է, ապա ինչ կսպասվի ընկերությանը: Մեր հարցին ի պատասխան՝ Աղինյանն ասաց. «Եթե ՀԷՑ-ի մեղավորությունը կա, և եթե մեծ թվով սպառողներ են տուժել, ապա դա արդեն տուգանք է: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունից հետո պարզ կդառնա»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում