Ներքին 5 տարի առաջ - 22:10 23-06-2021

Արմեն Չարչյանը կալանքի տակ կմնա մեկ ամիս

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանը քիչ առաջ հրապարակեց կայացրած որոշումը։ Ըստ այդ որոշման՝ Չարչյանը կալանքի տակ կմնա մեկ ամիս։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։ Արմեն Չարչյանը մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում և գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Գտնում ենք, որ այդ որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն։ Բողոքարկելու ենք։ Եվս մեկ անգամ ընդգծվեց, որ պարոն Չարչյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Մենք շատ փաստարկներ ենք ներկայացրել դատարանին, որ սա առհասարակ օրինական մեղադրանք չէ։ Քրեական գործ հարուցելու «օրինական» առիթ է հանդիսացել «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի հրապարակված ձայնագրությունը։ Քանիցս ասել ենք, որ քրեական գործ հարուցելու օրինական առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռքբերված տեղեկատվությունը։ Անանուն հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթ չի կարող հանդիսանալ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում